Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը
 |news.am|
15:50 - 22 մարտի, 2020

Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը |news.am|

news.am: Կիրակի Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) առաջին ընթերցմամբ հաստատել է երկրում արտակարգ սանիտարական դրություն սահմանելու մասին օրինագիծը, որը ենթադրում է անվտանգության հատուկ միջոցառումներ պետության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  Le Parisien-ին:

Փաստաթուղթը նախ ենթադրում է, որ կառավարությունը երկու շաբաթով կօժտվի հասարակական ազատությունները սահմանափակելու իրավունքով, այդ թվում՝ զանգվածային ինքնամեկուսացման ռեժիմի հաշվին: Կառավարությունը նաեւ կարող է իրավունք ստանալ սահմանելու մի շարք միջոցներ հատուկ որոշումներ կայացնելու միջոցով՝ չխորհրդակցելով խորհրդարանի հետ: Այդ քայլերը կարող են վերաբերել ձեռնարկությունների ֆինանսական օգնությանը, ինչպես նաեւ  ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի հետաձգմանը, որոնց առաջին փուլը կարացել է մարտի 15-ին:

Նաեւ ենթադրվում է մեծացնել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար տուգանքի չափը. եթե այժմ առանց հարգելի պատճառի եւ վերջնակետի նշումով գրության փողոց դուրս գալը պատժվում է 135 եվրո տուգանքով, ապա այդ կարգն առաջին խախտումից 15-օրյա ժամկետում կրկնակի խախտելու համար անձը կտուգանվի 1.5 հազ. եվրոյի չափով: Բացի այդ, 1 ամսվա ընթացքում չորրորդ խախտումը կենթադրի 3.7 հազար եվրո տուգանք, իսկ խախտող անցը, հնարավոր է, կկալանավորվի մինչեւ 6 ամիս ժամկետով եւ ստիպված կլինի կատարել հասարակական աշխատանքներ:

Կիրակի օրինագիծը կքննվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել