Մարտի 22-ին լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվել է եզրափակիչ ախտահանում
13:04 - 23 մարտի, 2020

Մարտի 22-ին լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են․ իրականացվել է եզրափակիչ ախտահանում

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:

Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:

Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել