Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին
20:00 - 23 մարտի, 2020

Իրազեկման ակցիայից հետո Աննա Հակոբյանն անդրադարձել է համացանցում առկա մտահոգություններին

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպված իրազեկման ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներով, խանութներով եմ շրջել և մարդկանց բաժանել ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած հուշաթերթիկները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա, մասնավորապես, հայտնել է․

«Համացանցում առկա մտահոգության վերաբերյալ տեղեկացնում եմ՝

Ես երկու անգամ Կորոնավիրուսի թեստ եմ անցել․ թեստը եղել է բացասական, հետևաբար, ես չէի կարող վարակի աղբյուր լինել։

Դիմակ չեմ կրել, քանի որ բացօթյա տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա։

Անցորդներից որևէ մեկին չեմ դիպել, գրկել․ պահպանել եմ սոցիալական հեռավորությունը։

Ձեռքերս անընդհատ ախտահանում եմ, այդ թվում այս ակցիայից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ։

Չունեմ և չեմ ունեցել հազ, ջերմություն և վիրուսի այլ ախտանշաններ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել