armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնել է, թե ինչ պատիժներ են սահմանված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար: Պատիժները սահմանող օրենսդրական փաթեթը խորհրդարանն ընդունեց մարտի 23-ին՝ 117 կողմ ձայնով:
- այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով,
- երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով,
- մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
Ազգային ժողովի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական հրապարակումից հետո, և դրանք հետադարձ ուժ չունեն:
comment.count (0)