Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|
18:06 - 24 մարտի, 2020

Արգելված տնտեսական գործունեության որոշ տեսակներ կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված տնտեսական գործունեություն որոշ տեսակներ, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկում, կարող են իրականացվել բացառապես պարետի պահանջով և առողջապահության նախարարության պատվերով: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Սիմոնյանը հիշեցրեց, որ քիչ առաջ հրապարկվել է պարետի նոր որոշում, որով միաժամանակ ուժը կորցրած է  ճանաչվել  մարտի 23-ի համար 13 որոշումը, և սահմանվել են ողջ հանրապետությունում տնտեսական գործունեության վերաբերյալ  սահմանափակումներ, որոնք կգործեն մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59: Այսինքն, ՀՀ-ում արգելվել է  տնտեսական գործուեության տեսակներով զբաղվելը` բացառությամբ պարետի որոշմամբ սահմանված գործունեության տեսակների:

«Որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության տեսակները կարող են իրականացվել, եթե դրանք թույլ է տրվում իրականացնել առցանց կամ հեռահար միջոցով: Միևնույն ժամանակ, սահմանվում է նաև, որ չարգելված տնտեսական գործունեության տեսակների շրջանակներում թույլատրվում է  նաև իրականացնել խոհանոցների գործունեություն: Այսինքն, այդ տնտեսվարողների մոտ սննդի պատրաստումը, բուֆետների գործունեությունը, կից ճաշարանների, խորտկարանների գործունեությունը չի արգելվի: Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կարող են իրականացվել այնպիսի գործողություններ և մատուցվել այնպիսի ծառայություներ, որոնք ներառված չեն որոշման մեջ որպես բացառություն: Այսինքն,  այս պահի դրությամբ արգելված են, բայց կարող է որոշում կայացվի, որ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակներն իրականացվեն»,-ասաց Վարոսյանը:

Նա նշեց` որոշման երկրորդ կետով սահմանված են  թույլատրվող տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումները: Օրինակ, հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների կողմից քաղաքացիների սպասարկումն իրականացվում է միմիայն առցանց կամ հեռավար եղանակով, կամ անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով, որոնց սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել