Ուսուցիչները հեռավար եղանակով սովորում են՝ ինչպես հեռավար դասընթաց իրականացնել․ դիմել է 4000 ուսուցիչ, ընտրվել 420-ը
18:48 - 24 մարտի, 2020

Ուսուցիչները հեռավար եղանակով սովորում են՝ ինչպես հեռավար դասընթաց իրականացնել․ դիմել է 4000 ուսուցիչ, ընտրվել 420-ը

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Հայաստանի ուսումնական հաստատությունները կրթությունը հեռավար են անցկացնում։ Էլեկտրոնային հարթակները, գործիքները եթե աշակերտների համար հասկանալի են, հեշտ կիրառելի, ապա ուսուցիչներից շատերի համար՝ բարդ ու անհասկանալի։ Հենց այս նպատակով էլ այսօր իրականացվում են վերապատրաստումներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու հմտություններ փոխանցելու համար։

Ինչպես պատմեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Պողոսյանը, ծրագրի հայտարարությանը, որն օրերս են տեղադրել համացանում, արձագանքել եւ հայտ են ներկայացրել մոտ 4000 ուսուցիչներ։ Ընտրել են միայն 420-ին։ Նրանց, որոնք առաջինն են դիմել։ Ընդ որում՝ նրանցից 90-ը Արցախի Հանրապետության դպրոցների ուսուցիչներ են։

Քիչերին ընտրելու պատճառը կենտրոնի ռեսուրսները չբավարարելն է։ Ընտրված բոլոր ուսուցիչները բաժանվել են խմբերի եւ արդեն մարտի 20-ից սկսել դասընթացը։ «Հեռավար եղանակով ուսուցիչներին սովորեցնում ենք՝ ինչպես կարելի է հեռավար եղանակով դասընթաց իրականացնել»,- նշեց Պողոսյանը։

Դասընթացի ընթացքում սովորեցնում են թեմաներ տեղադրել, հանձնարարություններ տալ, ստեղծել թեստեր, այնուհետեւ ստուգել դրանք, հասկանալ, թե աշակերտները որքանով ըմբռնեցին նյութը։ Մանկավարժները ծանոթանում են նաեւ այլ տարատեսակ գործիքների։

Ընդհանրապես այս կուրսը տեւում է 3 շաբաթ, սակայն իրավիճակից ելնելով՝ կրճատվել է՝ դառնալով 2 շաբաթ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել