Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց |armenpress.am|
21:42 - 24 մարտի, 2020

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս հետաձգվեց |armenpress.am|

armenpress.am: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան ևս այս տարի չի անցկացվի:

Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն: Համաշխարհային Օլիմպիադան պետք էր անցկացվեր օգոստոսի 5-17-ը՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Բայց ՖԻԴԵ-ն որոշել է այս տարվա փոխարեն Օլիմպիադան անցկացնել 2021 թվականին:

Ավելի վաղը հաստատվեց, որ այս տարի չեն կայանա նաև Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:

Բոլոր հետաձգումների պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել