Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|
11:22 - 25 մարտի, 2020

Ընտրությունները հետաձգելու պատճառ չկա. Թալակվաձե |aliq.ge|

aliq.ge: «Այս պահի դրությամբ ես ոչ մի հիմք չեմ տեսնում ընտրությունները հետաձգելու համար», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, կառավարությունը մոբիլիզացված է՝ գարնանային նստաշրջանին սահմանադրական փոփոխություններ կատարելու և համաձայնեցված համակարգով ընտրություններ անցկացնելու համար.

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանադրական փոփոխությունների և օրենսդրության վերաբերյալ: Մենք խորհրդակցություններ ենք ունեցել ընդդիմության հետ, ես անձամբ հրավիրել եմ խորհրդարանական բոլոր քաղաքական խմբերին և քննարկումներ ունեցել նրանց հետ: Այնպես որ, այս պահի դրությամբ պարզապես որևէ սպառնալիք չկա, որ մենք ի վիճակի չենք լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ:

Մենք փորձում ենք վերադասավորել օրացույցը, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան գարնանային նստաշրջանի ընթացքում: Անհրաժեշտության դեպքում մենք կաշխատենք մինչև հունիսի վերջ և ընտրությունները կանցկացվեն համաձայնեցված համակարգով», - ասել է Թալակվաձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել