Քրեակատարողական հիմնարկներում մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում է իրականացվում |hetq.am|
13:33 - 25 մարտի, 2020

Քրեակատարողական հիմնարկներում մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում է իրականացվում |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարության մամուլի կենտրոնում պատասխանում էր լրագրողների հարցերին: Թեման դարձյալ կորոնավիրուսն էր ու դրա տարածման կանխարգելիչ միջոցառումները: 

Արփինե Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ), մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղից ստացվել են դժգոհություններ, պատասխանեց, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելն արդեն ձեռնարկվել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ: Արգելվեն են տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի: Արգելվել են նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց: Բացի այդ, արգելվել է կրոնական ծիսական միջոցառումներին մասնակցությունը, քանի որ դրանք հիմնականում բազմամարդ են լինում և կարող է վարակի թափանցման, տարածման աղբյուր հանդիսանալ:

«Բնականաբար կարող է մտավախություն առկա լինել և՛ ազատությունից զրկված և՛ մերձավոր ազգականների մոտ, սակայն պետք է բոլորս քաջ գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր իսկ հարազատների շահերից: Եթե առկա լինի շփում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կամ դատապարտված անձանց հետ այնպիսի անձի կողմից, որը կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, ապա սրա արդյունքում մենք կարող ենք ունենալ վարակի դեպքեր»,- ասաց Արփին Սարգսյանը:

Վարչության պետը նշեց, որ ՔԿՀ-ներում ունեն 14 էլեկտրոնային ջերմաչափեր: Կատարվում է ՔԿՀ մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում: «Արմավիր» ՔԿՀ-ն առաջին հիմնարկն է եղել, որի համար ձեռք է բերվել էլեկտրոնային ջերմաչափը, քանի որ այնտեղ լրակազմն է մեծ:

Արփինե Սարգսյանը նշել է, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտության դեպքում իրականացվել է կորոնավիրուսի թեստավորում, սակայն ոչ մի հիմնարկում վարակման դեպք չունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել