hetq.am: Մարտի 29-ին 75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը։
Նա Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակի եւ Նիկոլա Սարկոզիի հիմնական գաղափարակիցն էր, նրանց նախագահության տարիներին՝ կառավարության անդամ։
Ֆրանսիական «Մոնդ» թերթի հաղորդմամբ՝ Պատրիկ Դեւեջյանը հոսպիտալացվել էր մարտի 26-ին։ Նա Թվիթերում արված գրառման մեջ նշել էր, որ իրեն հոգնած է զգում, բայց վիճակը կայուն է՝ շնորհիվ բժիշկների բացառիկ աշխատանքի շնորհիվ։
Դեւեջյանը առաջին քաղաքական-հասարակական գործիչն է Ֆրանսիայում, որը մահացավ կորոնավիրուսից։ Նա ամուսնացած էր, չորս զավակի հայր։
comment.count (0)