ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):
«Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.
Նվազագույն տվյալներ.
- Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
- Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
- Կոշտ սկավառակ (HDD). 500GB
- Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
- Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
- Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
- USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.
- Պրոցեսոր (CPU). Intel Core i3
- Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
- Կոշտ սկավառակ (HDD). 500GB
- Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
- Էկրան (Display) 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
- Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
- USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS
- Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
- Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
- Էկրանի չափսը >= 8 դյում
- 3G, Wifi։
Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և կա առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
comment.count (0)