ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան
 |armtimes.com|
21:50 - 30 մարտի, 2020

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։

Նշենք, որ վաղը՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ԿԲ նախագահի թեկնածության եւ ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջադրելու հարցը։ Հարցի զեկուցողը Արտակ Մանուկյանն է։

Խոսելով ընթացակարգի մասին նա նշեց, որ վաղը հանձնաժողովի նիստում կներկայացնի Գալստյանի թեկնածությունը եւ եթե այն դրական եզրակացություն ստանա, ապա դա կգնա ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. «Դա կնշանակի, որ ապրիլի 14-ի լիագումար նիստի ժամանակ փակ գաղտնի քվեարկություն կլինի։ Իսկ, եթե հանձնաժողովը բացասական եզրակացություն տա՝ 10-օրյա պատուհան է բացվում, որի ժամանակ մյուս խմբակցությունները կարող են առաջադրել իրենց թեկնածուներին»։

Մանուկյանն ասաց, որ այլ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել