ԹԱՉՄԱՑՈՒՄ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ պարետի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 25 որոշումը։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելինե՛րս,
Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:
Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:
Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:
Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից»:
comment.count (0)