Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի
17:31 - 31 մարտի, 2020

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի

ՀՀ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ներկայացնում ենք Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:

Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:

Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։

Երևան` 219

Արագածոտն` 10

Արարատ` 113

Արմավիր` 51

Լոռի` 4

Կոտայք` 88

Շիրակ` 6

Սյունիք` 8

Վայոց ձոր` 1

Տավուշ` 2»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել