shantnews.am: Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը ծանուցվել է միաժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական Ռուբեն Ռուբինյանը՝ հերքելով ԼՀԿ պատգամավորների պնդումները։ Վերջիններս նշում են, որ իրենց նիստից 5 րոպե առաջ են տեղեկացրել։
Ըստ այդմ՝ ԼՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին։ Ռուբինյանի խոսքերով՝ նման հրատապ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով։
«Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տեմպերը աշխարհում և Հայաստանում, զոհերի քանակը, արագ արձագանքման անհրաժեշտությունը, էս պատճառաբանությունները դառնում են ուղղակի ամոթալի և ծիծաղելի»,- ասաց Ռուբինյանը՝ հեռակա մեղադրելով ընդդիմադիր պատգամավորներին։
Նրա խոսքերով՝ ընդդիմությունը վերջին շրջանում իրեն անհասկանալի է պահում՝ օգտագործելով պոպուլիստական բոլոր այն հնարքները, որ մինչ այս չէր հասցրել կիրառել։
comment.count (0)