armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բոլորին շնորհավորեց Արցախում տեղի ունեցած ընտրությունների առիթով: Վարչապետի կարծիքով՝ կայացել են բարձր որակի ընտրություններ, ինչի մասին են վկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
«Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումն առաջին փուլով տալու համար թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով չի հերիքել մի քանի հարյուր ձայն: Այս փաստն ինքնին բավականին խոսուն է: Բավականին խոսուն է նաև նախագահի թեկնածուների ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը:
Բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,- ասաց վարչապետը:
comment.count (0)