factor.am: Շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները հրավիրել են երգչուհուն, որպեսզի նա թեստավորում անցնի և հոսպիտալացվի, սակայն նա այդ պահին հրաժարվել է:
Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվան հանգամանքների մասին հարցին՝ ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Նա ասել է, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, ինչից հետո առավոտյան արդեն մահը վրա է հասել»,- նշեց նա:
Նիկողոսյանը հավելեց, որ պարզվում է նրա շփման շրջանակը, արդեն հայտնի է, որ. քույրը վատառողջ է, նախարարության մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ:
comment.count (0)