news.am: Մենք առաջարկել ենք փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, ինչը թույլ կտա վճարել չգրանցված աշխատողներին փաստացի աշխատած ժամերի համար: Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ նման փոփոխությունները կլուծեն առկա խնդիրը, սակայն նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում, ապա ուղարկվի ԱԺ: «Դեռ հայտնի չէ՝ ինչպիսին կլինի օրենքի վերջնական տեսքը»,- նշեց նա:
comment.count (0)