Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց |news.am|
16:39 - 03 հունիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ քննիչի կողմից դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել նախկինում դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Քոչարյանի գործով հայտնած դիրքորոշմանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։

Ըստ քննիչի և դատախազի՝ այս հանգամանքը վկայում է, որ դատավոր Ռշտունին ներկայացված բողոքի քննության շրջանակներում կանխակալ մոտեցում ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել