Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթի օրվանից կհասնեն հասցեատերերին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։
ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։
Նախաձեռնությունն իրականություն է դարձել նաև SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցությամբ, որի արդյունքում շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։
comment.count (0)