Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
«Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք»,-այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։
comment.count (0)