armtimes.com: «Red Wings» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը ուղղություն վերցրեց դեպի Երևան: Չվերթով Երևան կժամանեն Մոսկվայում գտնվող 220 ՀՀ քաղաքացի, որոնք հիմնականում տարանցիկ ուղևորներ են և օրեր առաջ Մոսկվա են ժամանել Ռուսաստանի այլ քաղաքներից: Նրանք 14 օր կարանտինում կլինեն:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, այսօր ժամանելով «Դոմոդեդովո» օդանավակայան, շփվեց հավաքված քաղաքացիների հետ և վստահեցրեց, որ նրանք, ովքեր չեն կարողացել հայտնվել այս թռիչքում, կտեղավորվեն հյուրանոցներում՝ մինչև կլուծվի նրանց վերադարձի հարցը:
Դեսպանության աշխատակիցները սնունդ և անհրաժեշտ պարագաներ էին բերել օդանավակայանում հավաքված քաղաքացիների համար:
Ավելին՝ armtimes.com-ում
comment.count (0)