Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը․ Փաշինյան
20:41 - 06 ապրիլի, 2020

Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը․ Փաշինյան

Դատական օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխություններն արդեն ընդունվել են ԱԺ-ում, եւ երբ ՀՀ նախագահը ստորագրի օրենքը, մենք դատական համակարգի բարեփոխումների մի նոր, կարեւոր փուլ կթեւակոխենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան օգտատօրոջ հարցի, թե  ի՞նչ օրենք կարելի է ընդունել կամ ի՞նչ սահմանափակումներ կարելի է դնել, որ նույն պատճառաբանությամբ դատական գործընթացները այլեւս չձգձգվեն եւ ունենան իրենց տրամաբանական ու իրավական վերջաբանները եւ ի՞նչ արդյունք տվեց հայտարարված vetting֊ը դատական համակարգում։

«Դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, ընդհանրապես, հակակոռուպցիոն քաղաքականությունը դատական համակարգում ավելի խիստ ռելսերի վրա կդրվեն: Նույնիսկ ճգնաժամից առաջ միջազգային զեկույցներում, որտեղ նշվում էր Հայաստանի համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաեւ ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումենրի եւ տնտեսական աճի հետագա հաջող ընթացքի համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի էֆեկտիվ բարեփոխումներ»,-ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ իրենք վճռական են դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում՝ այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը:

«Ինչպես հայտնի է, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել