shantnews.am: ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի:
Պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է ստացվել, որ երկու փուլերի միջև գումարային էական տարբերություններ կան, առաջին փուլում հատկացվել է 170 մլն, երկրորդում՝ 13 մլն 400 հազար եվրո գումար:
«Ցանկացած փուլի անհրաժեշտություն պետք է որոշի տվյալ ժամանակահատվածի գործող կառավարությունը, համագործակցությունը բանկի հետ բարձր մակարդակի վրա է: Առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել ենք ֆինանսավորել նաև այս փուլի նախագծանախահաշվային աշխատանքները»,-ներկայացրել է Պապիկյանը:
comment.count (0)