ՍԱՏՄ-ն այսուհետև վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների աշխատանքը

 |armenpress.am|
18:19 - 07 ապրիլի, 2020

ՍԱՏՄ-ն այսուհետև վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու և նվազեցնելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ապրիլի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը վերահսկելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն կազմակերպելու նպատակով։ Այսինքն, այսուհետև մենք ակտիվորեն վերահսկելու ենք սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող բոլոր ընկերությունների աշխատանքը»,- նշեց Ավետիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել