ԱՀԿ-ի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով. ТАСС |tert.am|
00:09 - 09 ապրիլի, 2020

ԱՀԿ-ի տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով. ТАСС |tert.am|

tert.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով, ավելի քան 6000 մարդ մահացել է 24 ժամում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա տեղեկագիրը, այսօրվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ օրը գրանցվածները: Նախօրեին հաղորդվում էր վարակման 68 000, մահվան՝ ավելի քան 5000 դեպքի մասին:

Ապրիլի 8-ին ներկայացված վիճակագրության համաձայն՝ մահացության և վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Եվրոպայում՝ 57 369 և 720 219 համապատասխանաբար:

Կորոնավիրուսի համաճարակը տարածվել է 2019թ. դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել