shantnews.am: ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջը։
Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։
Դեսպանատունը երաշխավորում է, որ համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։
comment.count (0)