armtimes.com: ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ միջոցառումն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակում: Թե ինչ գործի մասին է խոսքը, առայժմ չմանրամասնեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:
comment.count (0)