tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված ինքնամեկուսացումից և մասնակցել է նախարարների կաբինետի հետ հանդիպմանը, հայտնում է huffingtonpost.ca կայքը։
Հայտնի է, որ վարչապետը ինքնամեկուսացել էր կնոջ ՝ Սոֆի Տրյուդոյի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո։ Վարչապետի ինքնամեկուսացման շրջանը տևել է մոտ մեկ ամիս:
Այս ընթացքում երկրի ղեկավարն իր նստավայրից էր աշխատում և այժմ էլ նշում է, որ շարունակելու է տնից՝ հիմնականում հեռախոսով աշխատել: Վարչապետը նույն կերպ վարվելու խնդրանքով դիմել է նաև իր համաքաղաքացիներին։
comment.count (0)