Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման խոչընդոտ է տեսնում |armenpress.am|
17:43 - 09 ապրիլի, 2020

Պատգամավորը հեռավար կրթության մեջ ներառական կրթության իրականացման խոչընդոտ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հեռավար կրթության հարցում ներառական կրթություն ստանալու խոչընդոտ է տեսնում։ Սյս մասին Հովսեփյանն ասաց ապրիլի 9–ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով հեռավար քննարկման ընթացքում։

«Հեռավար կրության մեջ մենք ունենք մեկ բաց, դա ներառական կրթության առումով է։ Ուսուցիչները դժվարություն ունեն ներառված երեխաների և ներառական դասի ապահովման առումով։ Ներառված աշակերտներից շատերն ունեն սարքավորումներին միանալու, խոսքի դժվարություն։ Այս առումով դուրս են մնում կրթական գործընթացից»,– ասաց Հովսեփյանը։

Պատգամավորը նշեց, որ այսօր ներառական կրթություն ստացող աշակերտների 90%–ը չեն օգտվում հեռավար կրթության համակարգից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել