tert.am: Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը Միացյալ Թագավորության հիվանդանոցներում հասել է 7978-ի: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
Նրա խոսքով՝ մեկ օրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահվան 881 դեպք է գրանցվել: Կորոնավարակակիրներ թիվը հասել է 65 077-ի, վարակման մեկօրյա ցուցանիշը կազմել է 4304 դեպք:
Ռաաբը նշել է, որ չի խոսել վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ իր պարտականությունները ստանձնելուց հետո: «Կարծում եմ՝ կարևոր է, որ գտնվելով ինտենսիվ խնամքի տակ՝ նա հնարավորություն ունենա կենտրոնանալու իր ապաքինման վրա: Մենք կառավարությունում կարգավորում ենք ամեն ինչ»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել կիրակի, նա երկուշաբթի օրվանից գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այսօր ավելի վաղ նրա խոսնակը հայտնել էր, որ վարչապետի վիճակը բարելավվում է, և նա լավ տրամադրություն ունի:
comment.count (0)