Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում
13:20 - 10 ապրիլի, 2020

Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամանով Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնում։

Լևոն Ազիզյանը ծնվել է 1983 թվականին։
2009 թվականին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության ֆակուլտետը՝ ասպիրանտի գիտական աստիճանով։
Գերազանցությամբ է ավարտել նաև ԵՊՀ նույն ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։
Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն
2017 թվականի հունվարի 9-ից - ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2012 - 2016թթ․ - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ
2010թ. առ այսօր հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ:
2009 - 2011թթ. - ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ
2006-2011թթ. - «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ

Գործունեությունը միջազգային ծրագրերում
2016թ. առ այսօր - «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ
2013թ․ առ այսօր - ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող։

✍️20 գիտական հրատարակումներ հեղինակ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել