tert.am: Չինաստանի կորոնավիրուսի օջախ դարձած Ուհան քաղաքում այս շաբաթ տրամադրությունը հաղթական էր․ բնակիչները վերջապես դուրս են եկել ամիսներ տևած մեկուսացումից, գրում է CNN-ը։
«Ինչպես փյունիկ, Ուհանը վերադառնում է մութ կորոնավիրուսային մեկուսացումից»,- նշվում Է Global Times-ը, իսկ մյուս հրատարակությունները պատմում են, որ քաղաքն «աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքին», այնտեղ նույնիսկ հարսանյաց արարողություններն են տեղի ունենում։
Սակայն այդ վստահության պատնեշի տակ թաքնված են անհանգստության սպառնալիքներ․ հիվանդության նոր ալիքը, ինչպես նաև արգելափակումը, մահն ու տառապանքը կարող է հորիզոնում լինել, գրում է աղբյուրը։
Այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը նախազգուշացրել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վտանգի մասին, քանի որ համաշխարհային համավարակը շարունակում է ընդլայնել իր սահմանները։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի՝ Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նիստում Սի Ցզինփինը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունում աճող ճնշման ֆոնին ուժեղանում են «անկայուն և անորոշ գործոնները»:
«Նոր դժվարություններ և մարտահրավերներ են առաջացել Չինաստանում աշխատանքի վերսկսման և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման համար», - հայտարարել է նա։
Նա նաև Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուշադիր հետևել արտասահմանից եկած և հիվանդությունը կրող քաղաքացիներին և թույլ չտալ հիվանդության նոր տարածում։
Տեղի պաշտոնյաների հաղորդմամբ՝ «թվի զրոյական աճը չի նշանակում զրոյական ռիսկ»։
comment.count (0)