shantnews.am: Անցած օրվա ընթացքում մայրցամաքային Չինաստանում հայտնաբերվել է COVID-19- ով վարակվելու 99 դեպք: Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ վարակի 97 դեպքերը հայտնաբերվել են արտասահմանից ժամանած մարդկանց մոտ, և միայն 2 դեպքը՝ երկրի ներսում:
Նշվում է, որ Չինաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակից մահացության դեպք չի գրանցվել:
comment.count (0)