Այսօր՝ կառավարության արտահերթ նիտի ընթացքում, Առողջապահության նախարար արսեն Թորոսյանն ասաց, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել։
«Այն նպատակադրումը, որ մենք ունեինք մեր հնարավորությունը մեծացնելու, իրագործվում է։ Շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ։ Բոլոր բուժհաստատություններին իջեցվել են հանձնարարականները՝ ինչպես նմուշառել, ուր ուղարկել, լոգիստիկ նոր համակարգ է ստեղծվել, էլեկտրոնային նոր համակարգն է ներդրվում, և օր օրի, ցուցումների հետ մեկտեղ, թեստերի թիվը կավելանա»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ 6 լաբորատորիաներում են իրականացվում հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում։
comment.count (0)