Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ․ ակնկալվում է լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել․ փոխնախարար |aysor.am|
12:18 - 13 ապրիլի, 2020

Կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ․ ակնկալվում է լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: Ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվնադությունների ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգարվվել՝ նրանց վերապատրաստման արդյունքում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը։

«Միայն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման համար ունենք արդեն 1400 մահճակալ։ Լրացուցիչ այլ բժշկական կազմերպությունների ներգրավվելու համար գուցե անհրաժետ լինի, որ եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, նա ևս կարողանա ներգրավվել և ապահովել պացիենտների բնականոն օգնությունն ու սպասարկումը», - ասաց նա։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել