Ուրբաթ՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։
Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է, ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։
Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50:
Մանրամասներն՝ այստեղ։
comment.count (0)