«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են
16:10 - 13 ապրիլի, 2020

«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են

Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա»ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ»բ/կ ՓԲ և «Հայաէրոնավիգացիա»ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:

Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել