armtimes.com: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հրապարակեց երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները:
Այսպիսով, ԿԸՀ-ն արձանագրել է քվեարկության արդյունքների հետեւյալ նախնական տվյալները.
Ընտրողների ընդհանուր թիվը կազմում էր 104.777, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկված անձինք,
Քվեարկությանը մասնակցողների թիվը 47.165 է, այսինքն՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց 45 տոկոսը,
Անվավեր քվեաթերթիկների թիվը 1876 է կամ 3.97 տոկոսը,
Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5728 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 12 տոկոսը,
Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39.860 քաղաքացի կամ 88 տոկոսը:
Հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020 թ. ապրիլի 21-ին:
comment.count (0)