ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական հարթակը
14:07 - 15 ապրիլի, 2020

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական հարթակը

Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ Հարթակում հայ ուսուցիչները տեղադրել են նաև 3-11-րդ դասարանի անգլերեն լեզվի ուսումնական նախագծերը։

Ուսումնական նշված նախագծերին մասնակցում են է 324 ուսուցիչ և ավելի քան 3600 աշակերտ։ Այս ընթացքում «Իթվինինգ» ծրագրի պորտալում նոր գրանցված 90 ուսուցիչները ևս ներգրավված են ուսումնական նախագծերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել