«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին |armenpress.am|
15:39 - 16 ապրիլի, 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում բժիշկները համայց են կատարում կորոնավիրուսով հիվանդներին |armenpress.am|

armenpress.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որը վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիորսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտների,  տարբեր ծանրության պացիենտներ կան։ Նրանք բուժանձնակազմի  ուշադրության ու հոգածության ներքո են. բժիշկներն օրը մի քանի անգամ համայցեր են իրականցնում։ Աշխատանքներում ներգրավված են հիմնականում ԲԿ-ի բժիշկները։ 

Հարցին՝ արդյոք դուրս են գրվել երկու ամսական երեխան և նրա մայրը, ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը տվեց դրական պատասխան։ 
 
Ի դեպ, լավ ինքնազգացողություն ունեցող պացիենտների տրամադրությունը բարձր է, նրանք անգամ կատակում են։ Նրանցից մեկը պատմել է, որ 60-ն անց մարդ է, 15 տարեկանից ծխում է, բայց կողքի պալատում բուժվողին խոստացել է՝ վիրուսից լավանալուց հետո ծխելը թողնելու է, ուղղակի վստահ չէ, որ ամեն առավոտ մարզանք կանի։ 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել