ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել է 85 համակարգիչ։ Դրանք տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։ Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
comment.count (0)