Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր է ստորագրել  |azatutyun.am|
06:55 - 25 հունիսի, 2019

Թրամփը Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր է ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու հրամանագիր, որը թիրախավորում է նաև Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի գրասենյակը։

Նոր պատժամիջոցները զրկելու են Իրանի հոգևոր առաջնորդին և նրա մերձավորներին ֆինանսական աղբյուրների հասանելիությունից։

Այս մասին Թրամփը հայտարարել է երեկ՝ հրամանագիրը ստորագրելիս։ Թրամփը հավելել է, որ շարունակելու է ճնշումները Իրանի նկատմամբ, քանի դեռ Իրանական ռեժիմը, Թրամփի խոսքերով, վերջ չի տվել վտանգավոր գործողություններին՝ այդ թվում միջուկային զենքի ստեղծմանը, բալիստիկ հրթիռների փորձարկումներին և ահաբեկչությանն աջակցելուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել