Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է գրանցվել
 |aliq.ge|
10:43 - 19 ապրիլի, 2020

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է գրանցվել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսից թվով 4-րդ մահը: Տեղեկությունը տարածվել է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում:

Մահացածը 70 տարեկանից բարձր է եղել, բուժվում էր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում: Բուժումը մեկնարկել էր ապրիլի 8-ին, վարակման աղբյուրը Քոբուլեթիից էր, կորոնավիրուսին զուգահեռ ունեցել է այլ հիվանդություններ ևս:

Վերջին տվյալներով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, այստեղից 86-ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել