Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները |armenpress.am|
18:11 - 19 ապրիլի, 2020

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ի ժամը 6:00-ից ուժի մեջ են մտել  տեղաշարժի սահմանափակումները: Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում իրականացվում են ախտահանման ու կանխարգելիչ  մի շարք միջոցառումներ:

«Տեղաշարժն ամբողջությամբ՝  ինչպես տրանզիտ երթևեկության, այնպես էլ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի քաղաքացիների, վերահսկվում է»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Մ1 միջպետական ճանապարհով տրանզիտ տեղափոխվող բեռնատարների տեղաշարժի սահմանափակում չկա, իսկ մարդատար մեքենաների պարագայում, եթե նպատակը Մարալիկ ու Ձորակապ գնալը չէ, ոստիկանները թույլ են տալիս արագ անցնել այդ ճանապարհով:

Այս աշխատանքներին զուգահեռ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքները Մարալիկում շարունակում է:

Նոր նմուշառման արդյունքում ևս 1 բնակչի մոտ արդյունքները դրական են եղել: Նա, մարզպետի տեղեկացմամբ,  արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Նրա խոսքով, այսպիսով, Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվեց վարակը: Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ցավոք, գրանցվել է մահվան մեկ դեպք: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել