Տիգրան Պետրոսյան

Շիրակի նախկին մարզպետ։ Ծնվել է 1979թ․ մարտի 11-ին։ 1996 թ.- ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: 2005 թ.- պաշտպանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում:  2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ստանձնել է Շիրակի մարզպետի պաշտոնը: 2021-ի հունվարի 21-ին ազատվել է պաշտոնից։

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Մարզպետները 2020 թվականին ստացել են նույնչափ պարգևավճարներ, որքան 2019 թվականին

Պաշտոնատար անձանց աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ սահմանվել է պաշտոնատար անձանց աշխատավարձի հաշվարկման մեխանիզմ։ Ըստ այդ մեխանիզմի՝ պաշտոնյայի հիմնական աշխատավարձը օրենքով նախատեսված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալն է։ Տարբեր պաշտոնների համար սահմանված գործակիցներին կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով օրենքի հավելվածները, իսկ բազային աշխատավարձն ամեն տարի սահմանվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով։ 2020 թվականին այն սահմանվել է 66,140 ՀՀ դրամ։ 2020 թվականը մեկնարկեց կորոնավիրուսային համավարակով, որին զուգորդեց 44-օրյա պատերազմը։ 2020 թվականի ընթացքում տարբեր գերատեսչություններ հրաժարվեցին իրենց հատկացվող պարգևավճարներից կամ այն փոխանցեցին պետական ֆոնդերի։ Պատգամավորները 2019 թվականի համեմատությամբ նվազեցրին իրենց հատկացվող պարգևավճարները։ Ինֆոքոմն ուսումնասիրել է մարզպետների հայտարարագրերը՝ պարզելու՝ արդյոք նրանք 2020 թվականի ընթացքում ստացել են նույնչափ պարգևավճարներ, թե ոչ։ Ինչպես արդեն նշեցինք, հիմնական աշխատավարձը բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալն է։ Համաձայն այս հաշվարկման մեխանիզմի՝ մարզպետների աշխատավարձը 661,400 դրամ է, որի մեջ ներառված են հարկերը։ Աշխատավարձի հաշվիչի համաձայն՝ մարզպետների մաքուր աշխատավարձը, որում ներառված չեն հարկերը, կազմում է շուրջ 474,000 դրամ։  Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը մարզպետ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2019 թվականին ստացել է 12 մլն 79 հազար դրամ աշխատավարձ։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Գևորգյանն ամսական ստացել է 1 մլն 6 հազար դրամ աշխատավարձ։ Նրա ստացած ամսական եկամուտը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 532 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2019 թվականին ամսական ստացել է 532 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 112%-ն է։ 2020 թվականին մարզպետ Դավիթ Գևորգյանը ստացել է 10 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է ամսական 877 հազար դրամ։ 2020 թվականին նրա ստացած ամսական եկամուտը, որը ներառում է նաև պարգևավճարները, նրա հիմնական աշխատավարձից ավելի է 403 հազար դրամով։ Այսինքն՝ Գևորգյանը 2020 թվականին ամսական ստացել է 403 հազար դրամ պարգևավճար, որը նրա ամսական հիմնական աշխատավարձի 85%-ն է։ Երկու տարիների վիճակագրությունները համեմատելիս պարզ է դառնում, որ 2020 թվականին Արագածոտնի մարզպետը չի հրաժարվել իրեն պարգևատրելուց և 2019-ի համեմատությամբ գրեթե նույն չափ պարգևավճար է ստացել։  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, հետևաբար կդիտարկենք նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագիրը։ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականին 7 ամիսների ընթացքում Գարիկ Սարգսյանն ստացել է 3 մլն 530 հազար դրամ աշխատավարձ, որը ամիսների վերածած կազմում է 504 հազար դրամ։  2019 թվականին Սարգսյանն ստացել է 11 մլն 614 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 968 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 494 հազարով։ Այսինքն՝ 2019 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 494 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 104,2%-ն է։ 2020 թվականին Սարգսյանն ստացել է 12 մլն 217 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք միջին ցուցանիշը, ապա Սարգսյանի ամսական եկամուտը կազմել է 1 մլն 18 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 544 հազարով։ Այսինքն՝ 2020 թվականին Սարգսյանն ամսական կտրվածքով ստացել է 544 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 114,7%-ն է։ Ստացվում է, որ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2020-ին 2019-ի համեմատությամբ ավելի շատ պարգևավճար է ստացել։  Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2019 թվականին Մաթևոսյանը Արմավիրի մարզպետարանից ստացել է 10 մլն 754 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական միջին ցուցանիշով կազմում է 896 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատվարձից ավելի է 422 հազար դրամով։ Այսինքն՝ Արմավիրի մարզպետը ամսական ստացել է 422 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89%-ի չափով է։ 2020 թվականին Մաթևոսյանն ստացել է 10 մլն 324 հազար դրամ աշխատավարձ, որը գրեթե հավասար է 2019 թվականին ստացած աշխատավարձի չափին։ Ամսական միջին ցուցանիշով 2020 թվականին Մաթևոսյանի աշխատավարձը, որում ներառված են նաև պարգևավճարները, կազմել է 860 հազար դրամ։ Սա Մաթևոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 408 հազար դրամով, այսինքն՝ հենց այսքան է կազմել մարզպետի ամսական ստացած պարգևավճարը։ Արմավիրի մարզպետի ստացած պարգևավճարը նրա հիմնական աշխատավարձի 86%-ն է։ 2019 և 2020 թվականների եկամուտները համեմատելիս ակնհայտ է, որ երկու տարիներին էլ դրանք միմյանց գրեթե հավասար են եղել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Սանոսյանի աշխատավարձը կազմել է 10 մլն 801 հազար դրամ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Սանոսյանի ամսական եկամուտը եղել է 900 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 426 հազար դրամով։ Այսինքն՝ Սանոսյանն ամսական կտրվածքով ստացել է 426 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 89,8%-ն ։ 2020 թվականին Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 672 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների վերածած կազմում է 889 հազար դրամ։ Սա Սանոսյանի հիմնական աշխատավարձից ավելի է 415 հազար դրամով, որը հենց ստացած պարգևավճարն է։ Սանոսյանի ստացած պարգևավճարները 2020 թվականին կազմել է նրա հիմնական աշխատավարձի 87,5%-ը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, հետևաբար 2019 և 2020 թվականների աշխատավարձերի և պարգևավճարների համեմատությունն անելու համար կդիտարկենք Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հայտարարագրերը։ Ղուկասյանը Լոռու մարզի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2019 թվականին Ղուկասյանի աշխատավարձը և ստացած պարգևավճարները միասին կազմում են 11 մլն 150 հազար։ Եթե վերցնենք ամսական միջին ցուցանիշը, ապա Ղուկասյանը 2019 թվականին ամսական ստացել է 929 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 455 հազար դրամով։ Այսինքն՝ ամսական կտրվածքով Ղուկասյանը ստացել է 455 հազար դրամ պարգևավճար։ Ղուկասյանը 2019 թվականին ստացել է հիմնական աշխատավարձի 95,9%-ի չափով պարգևավճար։ 2020 թվականին Անդրեյ Ղուկասյանը մարզպետի պաշտոնում ստացել է 11 մլն 302 հազար դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է 942 հազար դրամ։ Սա նրա աշխատավարձից ավելի է 468 հազար դրամով։ Այսինքն՝ Ղուկասյանը 2020 թվականին ամսական միջին ցուցանիշով ստացել է 468 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 98,7%-ն է։  Համեմատելով մարզպետի 2020 և 2019 թվականների աշխատավարձերը՝ տեսնում ենք, որ 2020 թվականին ստացած պարգևավճարները չեն զիջում 2019-ին ստացածին։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի մայիսի 27-ին։ Նրանից առաջ Կոտայքի մարզպետը Մեսրոպ Առաքելյանն էր, որին նախորդել է Ռոմանոս Պետրոսյանը։ Հասկանալու համար, թե 2019 և 2020 թվականներին որքան աշխատավարձ և պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձինք՝ դիտարկենք Ռոմանոս Պետրոսյանի և Մեսրոպ Առաքելյանի ներկայացրած հայտարարագրերը։  Այսպես՝ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 1-ին։ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 3 մլն 396 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Այս գումարը ամիսների վերածած կազմում է 485 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձի չափով է։  2019 թվականին Պետրոսյանն ստացել է 11 մլն 522 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նրա ստացած պարգևավճարները։ Ամիսների միջին ցուցանիշով Պետրոսյանն ստացել է 960 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 486 հազար դրամով։ Այսինքն՝ 2019 թվականին Պետրոսյանն ամսական միջինում ստացել է 486 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 102,5%-ն է։ 2020 թվականին Պետրոսյանը պաշտոնավարել է մինչև հուլիսի 30-ը։ Այս 7 ամիսների ընթացքում Պետրոսյանն ստացել է 8 մլն 308 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև ստացած պարգևավճարները։ Նրա ստացած աշխատավարձը ամսական կազմում է 1 մլն 187 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 713 հազար դրամով։ Մեսրոպ Առաքելյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 26-ին և մինչև տարեվերջ՝ մեկ ամսվա համար ստացել է 985 հազար դրամ աշխատավարձ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 511 հազարով։ Ընդհանուր՝ երկու մարզպետները 2020 թվականի 8 ամիսների ընթացքում ստացել են 9 մլն 293 հազար դրամ, որը ամիսների վերածած կազմում է ամսական 1 մլն 161 հազար։ Սա նրանց հիմնական աշխատավարձից ավելի է 687 հազար դրամով։ Այսինքն՝ հենց այսքան ամսական միջին պարգևավճար են ստացել Կոտայքի մարզպետները, որը նրանց հիմնական աշխատավարձի 145%-ն է։ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո երրորդ մարզպետն է։ Նրանից առաջ Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն էր։ Վերջինս մարզպետ է նշանակվել 2019 թվականի փետրվարի 12-ին։ Պետրոսյանը 2019 թվականի ընթացքում մարզպետարանից ստացել է 7 մլն 565 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև նրա ստացած պարգևավճարները։ Միջին ամսական կտրվածքով նրա աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 246 հազար դրամով։ Այսինքն՝ Պետրոսյանը 2019 թվականին ամսական միջինը ստացել է 246 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 51,9%-ն է։ 2020 թվականին Հարությունյանն ստացել է 9 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 832 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 358 հազար դրամով։ Այսինքն 2020 թվականի ընթացքում Հարությունյանն ամսական միջինը ստացել է 358 հազար դրամ պարգևավճար, որը նրա հիմնական աշխատավարձի 75,5%-ն է։ Ինչպես տեսնում ենք երկու տարիների համեմատությունից, 2020 թվականին Շիրակի մարզպետի պաշտոնում ավելի շատ են պարգևավճար ստացել, քան 2019 թվականին։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին։ Մինչ այդ մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանն էր։ 2019 թվականին Պողոսյանը Սյունիքի մարզպետարանից ստացել է 10 մլն 166 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է ամսական 847 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 373 հազար դրամով, որը նրա աշխատավարձի 78,7%-ն է։ 2020 թվականին Պողոսյանն ստացել է 10 մլն 808 հազար դրամ աշխատավարձ, որն ամիսների բաժանած կազմում է 982 հազար դրամ։ Ամսական այս աշխատավարձը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 508 հազար դրամով։ Այսինքն՝ 2020 թվականի ընթացքում Պողոսյանն ամսական միջինը 508 հազար դրամ պարգևավճար է ստացել, որը նրա հիմնական աշխատավարձի 107%-ն է։ Ստացվում է, որ 2020 թվականին պարգևավճարի չափը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար վերջինս ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 900 հազար դրամ։ Մինչև Գրիգորյանի պաշտոնավարումը Վայոց ձորի մարզպետը Տրդատ Սարգսյանն էր։ Վերջինս 2019 թվականի ընթացքում պաշտոնավարել է 9 ամիս 10 օր։ Այդ ընթացքում Սարգսյանն ստացել է 9 մլն 633 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական 1 մլն 36 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ 2019 թվականին Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող երկու մարզպետերն ստացել են 11 մլն 433 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 1 մլն 12 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին ցուցանիշով մարզպետները ստացել են 538 հազար դրամ պարգևավճար, որը նրանց հիմնական աշխատավարձի 113,5%-ն է։ 2020 թվականին Գրիգորյանը Վայոց ձերի մարզպետարանից ստացել է 11 մլն 334 հազար դրամ աշխատավարձ, որն ամսական կազմում է 944 հազար դրամ։ Սա նրա հիմնական աշխատավարձից ավելի է 470 հազար դրամով, այսինքն՝ Գրիգորյանը 2020 թվականի ընթացքում ամսական ստացել է միջինը 470 հազար դրամ պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 99,1%-ն է։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի ապրիլի 8-ից, մինչ այդ Տավուշի մարզպետը Հայկ Չոբանյանն էր։ Վերջինս պաշտոնը ստանձնել է 2019 թվականի փետրվարի 6-ին։ 2019-ի թվականի պաշտոնավարման ընթացքում վերջինս ստացել է 9 մլն 236 հազար դրամ աշխատավարձ, որում ներառված են նաև պարգևավճարները։ Ամսական կտրվածքով Չոբանյանի ստացած աշխատավարձը կազմել է 840 հազար դրամ, որը նրա հիմնական աշխատավարձից ավելի է 366 հազար դրամով։ Այսինքն՝ Չոբանյանը 2019 թվականի ընթացքում ամսական կտրվածքով ստացել է 366 հազար դրամի պարգևավճար, ինչը նրա հիմնական աշխատավարձի 77,2%-ն է։ Չոբանյանը չի ներկայացրել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը, հետևաբար չենք կարող համեմատել և իմանալ, թե որքան աշխատավարձ և պարգևավճար է ստացել վերջինս 2020 թվականի ընթացքում։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրելով բոլոր մարզպետների 2019 և 2020 թվականների հայտարարագրերը՝ պարզ է դառնում, որ 2020 թվականի ընթացքում, թեև շատ գերատեսչություններ և պաշտոնյաներ հրաժարվում էին իրենց պարգևավճարներից, մարզպետները ամենևին չեն հրաժարվել և որոշ դեպքերում նույնիսկ չեն էլ պակասեցրել իրենց ստացած պարգևավճարները։ Բացի այդ՝ մարզպետները իրենց ստացած պարգևավճարները որևէ հիմնադրամների փոխանցելու մասին հայտարարություններ չեն արել։ Նարեկ մարտիրոսյան
14:46 - 22 հուլիսի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին

 |armenpress.am|

ՀՀ պաշտպանության նախարարը կընդունի շրջափակման մեջ մնացած զինծառայողների հարազատներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կընդունի Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և գերեվարված զինծառայողների հարազատներին:  Հանդիպումը նշանակված է դեկտեմբերի 21-ին: Այս մասին հարազատների ծնողների դեկտեմբերի 19-ին ուշ երեկոյան Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ փոխանցեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Սարուխանյանը նշեց, որ նախարարը պատրաստ է ընդունել նրանցից 5-6-ին, սակայն հարազատները մերժեցին փոքրաթիվ խմբով հանդիպումը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ կփորձի ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ քննարկել հանդիպման հետ կապված մանրամասները: Հանդիպմանը ծնողները դժգոհեցին համապատասխան մարմինների աշխատանքից՝ նշելով, որ դեկտեմբերի 15-ին կապն իրենց հարազատների հետ կտրվել է, սակայն մինչ օրս իրենք տեղյակ չեն նույնիսկ տղաների կարգավիճակի մասին: «Նույնիսկ մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ տեղեկություն չի տվել այս 62 երեխան գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով են նայում»,-նշեցին հարազատները:      
12:38 - 20 դեկտեմբերի, 2020
Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները

Վերսկսվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի Տրանշ-3 հատվածի աշխատանքները

Ժամանակավոր դադարից հետո «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Տրանշ-3 հատվածում ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում է ճանապարհի ենթահիմքի կառուցում։ Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց «Սինոհիդրո» Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ «Սինոհիդրո» Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ: Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կազմակերպությունն իրականացնում է Տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները՝ 46,17 կմ, որից մոտ 3,5 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով  քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան, արդեն պատրաստ է շահագործման։ Նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստման արտադրամասի հզորությունը ժամում 310 տոննա է և ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:
19:57 - 03 սեպտեմբերի, 2020
Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության անհրաժեշտությունը |armenpress.am|

Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության կարիքը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ դրա համար հիմք կարող է ծառայել նաև «Գյումրի» բժշկական կենտրոնը։ Տարբեր անհետաձգելի խնդիրներ ունեցող հիվանդները տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն առանց թեստավորման,  մի քանի օր անց  պարզվում է, որ նրանց մոտ առկա են կորոնավիրուսին հատուկ նախանշաններ, այսպիսով, հիվանդ պացիենտի հետ շփման հետևանքով վարավում են նաև բուժաշխատողները. հիվանդանոցի բուժանձնակազմի շրջանում արդեն 17 «դրական» դեպք է արձանագրվել, մոտ 2 տասնյակ բժիշկ մեկուսացված է: Հվանդանոցում այս պահին կա ուղեկցող լուրջ խնդիներ, միևնույն ժամանակ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող 13 հիվանդ: Այս պահին հիվանդանոցում ժամանակավոր միջավայր է ստեղծված նրանց համար: «Մի քանի օր շարունակ քննարկում ենք տարբեր սցենարներ, հիվանդանոցի առաջարկով կանգ առանք տարածքային մուդուլային կորպուսով տրիաժային ծառայություն ունենալու գաղափարի վրա, մի մոտեցման, որը կփոխլրացվի հիվանդանոցի գործիքային և մարդկային ծառայություններով: Հիմա նաև հենց հիվանդանոցի հետ քննարկումների և մեր ոլորտային քննարկումների արդյունքում դիմել ենք նախարարություն` Գյումրիում ևս տրիաժային ծառայություն կազմակերպելու առաջարկով»,-նշեց մարզպետը: Բուժհաստատությունը առաջարկություն է ներկայացրել մարզպետարան, մարզպետն էլ ՀՀ ԱՆ՝ հիվանդանոցին կից մոդուլային տրիաժային ծառայություն կազմակերպելու վերաբերյալ: Ներկայացվել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ռեանիմացիոն ծառայություն բացելու առաջարկություն: Շիրակի մարզում այս պահին կորոնավիրուսային ախտանիշով պացինետների բուժմամբ զբաղվում  է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը: Այս հաստատությունում բուժում ստանում են միջին ծանրության վարակվածները, առավել ծանր դեպքերն ուղղորդվում են մայրաքաղաք. Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան,   սակայն օրեցօր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը կորոնովիրուսային հիվանդության սպասարկման մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետներին տեղափոխումը ժամանակ է պահանջում: «Լարվածությունն ու մտահոգությունը, որն ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- հավելեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
12:37 - 17 հունիսի, 2020
Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով գյուղական 8 բնակավայրերում բնակարանաշինություն կիրականացվի: Շինարարությունը կիրականացնի «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանն ու նշել, որ այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել: Բնակելիները կկառուցվեն պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար: 55 բնակելի տուն կկառուցվի՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է ընտրել իր ուզած շինարարին, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում։
20:40 - 25 մայիսի, 2020
Շիրակի մարզում ուժեղ քամուց նախնական տվյալներով վնաս է կրել 18 համայնք

Շիրակի մարզում ուժեղ քամուց նախնական տվյալներով վնաս է կրել 18 համայնք

Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։ Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։  
21:36 - 23 մայիսի, 2020
ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ

ԵՄ-ն և Ավստրիական զարգացման գործակալությունը Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքներին տրամադրել են 11 մոտոբլոկ

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ այսօր Շիրակի մարզի Սարապատ և Ամասիա խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայր ստացավ 11 մոտոբլոկ: Սարքավորումները ռոտացիոն եղանակով կօգտագործվեն համայնքներում առավել խոցելի արտադրողների կողմից: Այս աջակցությունը հանդիսանում է Եվրոպական միության կողմից Հայաստանին անմիջական օգնության մի մասը` գյուղատնտեսական ոլորտում COVID-19 ճգնաժամի հետևանքները մեղմելու համար: Սարապատին 5 մոտոբլոկ է տրամադրվել 6 գյուղական բնակավայրերի համար՝ Գոգովիտ, Սարապատ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ, Թորոսգյուղ: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց ծրագրի իրականացումը Շիրակի մարզում․ «Համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պարենային անվտանգությունն ու գյուղատնտեսության շարունակական զարգացումը դառնում են խիստ կարևոր առաջնահերթություններ և այս տեսանկյունից առաջնային են դառնում գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիական լուծումները և հողի մշակման ծավալների աճը։ Ուրախ եմ, որ մեր գործընկերները Եվրոպական միությունից արձագանքեցին մեր այս կարիքներին և այսօր, մեր համագործակցության բարձր մակարդակը պահելով, ստանում ենք թիրախային կարևոր աջակցություն Շիրակի մարզի Ամասիա և Սարապատ համայնքների տնտեսվարողների համար»։ «Այս մոտոբլոկերի ձեռքբերման անհրաժեշտությունն առաջ է եկել ընդամենը մեկ ամիս առաջ մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում: Եվրոպական միության աջակցությամբ Ավստրիական զարգացման գործակալությանը հաջողվել է ժամանակին կազակերպել գյուղտեխնիկայի մատակարարումն այնպես, որ այն օգտագործվի ընթացիկ սեզոնին` հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսության մեջ խոցելի խմբերին լինելի նքնաբավ և կայուն», - նշեց ԵՄ- GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը: Մոտոբլոկերի մատակարարման ժամանակ հուշագրեր ստորագրվեցին Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանիև Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ: Բացի այդ, շահառուներին ցուցադրվեց, թե ինչպես լավագույնս և արդյունավետորեն օգտագործել նոր սարքավորումները: Հաշվի առնելով խոցելի արտադրողների կարիքները, Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը, որն իրականացնում և համաֆինանսավորում է ԵՄ-ի Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA ծրագիր), ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու մարզպետարանների հետ սերտ համագործակցությամբ, պայմանավորվեցին Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համայնքներին տրամադրել փոքրածավալ հողագործական մեքենաներ (մոտոբլոկեր)`մեղմելու ներկայիս COVID-19 ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Միջոցառումներն ուղղված են ծրագրի թիրախային մարզերի առավել խոցելի խմբերին:    
19:46 - 13 մայիսի, 2020
Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը կերկարաձգվեն․ մարզպետ

Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը կերկարաձգվեն․ մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարալիկում և Ձորակապում կիրառվող սահմանափակումները մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 23:59-ը, կերկարաձգվեն: «Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում 2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները: ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար»,- գրել է նա:
12:02 - 26 ապրիլի, 2020
Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները |armenpress.am|

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ուժի մեջ են մտել տեղաշարժի սահմանափակումները |armenpress.am|

armenpress.am: Պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ի ժամը 6:00-ից ուժի մեջ են մտել  տեղաշարժի սահմանափակումները: Մարալիկում ու Ձորակապում այս ընթացքում իրականացվում են ախտահանման ու կանխարգելիչ  մի շարք միջոցառումներ: «Տեղաշարժն ամբողջությամբ՝  ինչպես տրանզիտ երթևեկության, այնպես էլ Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի քաղաքացիների, վերահսկվում է»,-տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ Մ1 միջպետական ճանապարհով տրանզիտ տեղափոխվող բեռնատարների տեղաշարժի սահմանափակում չկա, իսկ մարդատար մեքենաների պարագայում, եթե նպատակը Մարալիկ ու Ձորակապ գնալը չէ, ոստիկանները թույլ են տալիս արագ անցնել այդ ճանապարհով: Այս աշխատանքներին զուգահեռ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքները Մարալիկում շարունակում է: Նոր նմուշառման արդյունքում ևս 1 բնակչի մոտ արդյունքները դրական են եղել: Նա, մարզպետի տեղեկացմամբ,  արդեն տեղափոխվել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Նրա խոսքով, այսպիսով, Մարալիկի հիվանդանոցի 19 աշխատակցի մոտ հաստատվեց վարակը: Տիգրան Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ցավոք, գրանցվել է մահվան մեկ դեպք:  Շարունակությունը՝ armenpress.am-ում։
18:11 - 19 ապրիլի, 2020
Գյումրու ԲԿ անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

Գյումրու ԲԿ անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են. մարզպետ

Գյումրու բժշկական կենտրոնի մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ: Մասնավորապես, ամեն օր իրականացվում են ախտահանումներ, բուժանձնակազմը եւ այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր: Հիվանդանոցի ընդունարանում իրականացվել են համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի եւ աշխատակցի սոցալական հեռավորությունը: Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի»։    
12:27 - 19 ապրիլի, 2020
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»։
15:06 - 11 մարտի, 2020
Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|

Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել: Այս մասին մարտի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը` նշելով, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից: «Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե՛ դպրոցական անձնակազմի, թե՛ ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը: Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում, և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն է»,- նշեց Տիգրան Պետրոսյանը: Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, որը 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը, և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե՛ Շիրակի մարզպետին, թե՛ մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է: Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրեց տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:
18:00 - 07 մարտի, 2020