armenpress.am: Հայաստանը քննարկում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը թույլատրելու հարցը:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը»,-ասաց Սարգսյանը:
comment.count (0)