Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն է։ Ծնվել է Երևանում 1992թ օգոստոսի 9-ին։ 2012 թ. ավարտել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի բաժինը։

2016-2017 թթ. սովորել է «Basic IT center» տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում։ 2012-2018 թթ. եղել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական, 2018 թ. հունիսի 1-ից նշանակվել է վարչապետի օգնական։ Անկուսակցական է։



Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են․ Նաիրի Սարգսյանը՝ «Եռաբլուր»- ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին

Այսօր Անկախության 30-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Factor.am-ի՝ «Եռաբլուր»-ում գտնվող լրագրողի փոխանցմամբ՝ արարողակարգային միջոցառումը լրագրողների լուսաբանման համար հասանելի չէր․ վարչապետի աշխատակազմը և անվտանգությունը ամբողջ ընթացքում թույլ չեն տվել, որ լրագրողները ազատորեն տեղաշարժվեն պանթեոնի տարածքում։ Սահմանափակումների վերաբերյալ լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին, որը նշեց․ «Ինձ թվում է, որպեսզի միջոցառումը անխոչընդոտ, հանգիստ անցնի»։ Ճշտող հարցին, թե լրագրողնե՞րն են խանգարում, որ միջոցառումը անխոչընդոտ անցնի, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով․ «Որպես լրագրող ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»։
10:05 - 21 սեպտեմբերի, 2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ |armenpress.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ |armenpress.am|

armenpress.am: Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները: Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց թիվը 275 է: «Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիեր հայտնաբերվեցին»,-ասաց նա ու հավելեց, որ 800-ից ավելի անհետ կորած համարվողների մարմինները նույնականացվել են, հուղարկավորվել: Նաիրի Սարգսյանը նաև պարզաբանեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակում է այն անձանց այն թիվը, ում հիմնադրամից ամսական 300 հազար դրամ աջակցություն է տրամադրվել՝ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողը անհետ կորած է համարվել: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ էր հրապարակել, որում ներկայացված էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ հաշվետվություն: Երրորդ նախագահի գրասենյակն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում անհետ կորածների թիվը նշված է 1064, մինչդեռ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր 321-ի անհետ կորածի մասին:
12:35 - 17 հունիսի, 2021
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|

Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց՝ սպառնալով նստացույց սկսել |armtimes.com|

armtimes.com: Արցախում այժմ ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողները պահանջում են զորացրել նրանց: Այդ նպատակով նրանք հավաքվել են կառավարության մոտ՝ նշելով, որ իրենց խոստացել են հանդիպում կազմակերպել պատկան մարմինների հետ, որը, սակայն, տեղի չի ունեցել կորոնավիրուսի պատճառով: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, մոտենալով քաղաքացիներին նշել է, որ այն, ինչ խոսելու են, հրապարակային խոսման ենթակա չէ: Եղել են մի քանի հանդիպումներ՝ ծնողներից ընտրված խմբի հետ, որոնք երբ փոխանցել են մյուսներին, թե ինչ է քննարկվել, եղել են մի շարք ծնողների հետ անհամաձայնություններ, որից հետո որոշվել է, որ հանդիպում է լինելու բոլոր ծնողների հետ: Ըստ Նաիրի Սարգսյանի, վարչապետը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ  նախագահի հետ հանդիպման, որի պատճառով էլ ինքնամեկուսացած է ու հանդիպումներ կազմակերպել չի կարող: Օգնականն առաջարկեց հանդիպել Մոսկվա այցից հետո, ինչին ծնողները դեմ արտահայտվեցին: Նրանք սկսեցին աղմկել ու հայտարարեցին, որ պահանջում են զինծառայողների զորացրում: Ի պատասխան, ծնողները նշեցին, որ իրենց խոստացել են հանդիպումից 10 օր անց հստակ պատասխան տալ, այդ օրն այսօր է ու իրենք հավաքվել են՝ պատասխանի պահանջով, այլ բանի համաձայն չեն: Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպում կլինի առաջիկայում ու առաջարկեց շարժվել վարչապետի հիշյալ առաջարկով, ծնողները դարձյալ դեմ արտահայտվեցին՝ մեղադրելով կառավարությանը խաբելու մեջ: Ըստ նրանց, 5 ամիս արդեն պայքարում են այս հարցի համար ու այսօր հենց լուծում են պահանջում ու հայտարարեցին, որ այսօրվանից նստացույց են հայտարարելու, այլ պայմանների համաձայն չենու սպասում են հարցի հստակ լուծման հենց այսօր:
13:56 - 02 ապրիլի, 2021
Առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն. Նաիրի Սարգսյան

Առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն. Նաիրի Սարգսյան

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն: Այս անգամ յուրաքանչյուրին կտրվի 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից: Ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ է:Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է https://dimum.ssa.am/ կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Գրառմանը կից ներկայացված է ծրագրում ընդգրկված ոլորտների ցանկը, աշխատակիցների թիվը  և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները. 1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար և այլն)2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն)5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն)8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ)9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից  
21:44 - 20 հունիսի, 2020
Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|

Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|

armenpress.am:  Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար ապրիլի 20-ից արդեն կարող են դիմել նաև ցամաքային տրանսպորտի, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառի,  զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողների վարձու աշխատողները: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:  «Այս պահի դրությամբ 8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կամակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից՝ ապրիլի 20-ից դիմել և ստանալ աջակցություն»,-ասաց Սարգսյանը: Նա կոչ արեց այդ ոլորտի աշխատողներին, որոնք նախկինում դիմել են և մերժվել, ապրիլի 20-ից կրկին փորձել:
15:21 - 20 ապրիլի, 2020
Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը |armenpress.am|

Ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները. կհեշտացվի աջակցության 9-րդ միջոցառման դիմելու կարգը |armenpress.am|

armenpress.am: Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով: Այս մասին ասուլիսում  հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «9-րդ միջոցառման շրջանակում անձը կարող է մի քանի դիմում ներկայացնել իր տարբեր երեխաների համար, ինչպես նաև կարող է մեկ դիմումով լրացնել բոլոր երեխաների տվյալները: Այս պահին մեր ծրագրավորողներն աշխատում են, որպեսզի ավելի պարզեցնենք համակարգը, և քաղաքացիները ստիպված չլինեն ներկայացնել իրենց բոլոր երեխաների տվյալները՝ ծննդյան վկայականների տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը: Շատ են լինում դեպքերը, երբ մուտքագրելու ժամանակ քաղաքացիները սխալներ են անում»,-ասաց Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, և ինքնաշխատ եղանակով բոլոր երեխաների տյվալները կլրացվեն:
14:11 - 20 ապրիլի, 2020
Կառավարությունն աջակցության ծրագրերով ծախսել է 12.5 մլրդ դրամ․ այն վերաբերում է 460 հազար քաղաքացիների․ Սարգսյան |armtimes.com|

Կառավարությունն աջակցության ծրագրերով ծախսել է 12.5 մլրդ դրամ․ այն վերաբերում է 460 հազար քաղաքացիների․ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում ՀՀ կառավարությունը ծախսել է արդեն 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաեւ տուժած ոլորտներում վարձու աշխատողներին՝ ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն»,- նշեց վարչապետի օգնականը։ Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 70 հազար ընտանիքներ, որտեղ կան անչափահաս երեխաներ, իսկ ծնողներն աշխատանք չունեն, աջակցություն են ստացել։ «13-րդ միջոցառմամբ էլ նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է շուրջ 1.2 մլրդ դրամի աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։
13:32 - 20 ապրիլի, 2020
Պետությունն աջակցության ծրագիր ունի բոլոր ուսանողների համար |armenpress.am|

Պետությունն աջակցության ծրագիր ունի բոլոր ուսանողների համար |armenpress.am|

armenpress.am: Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ), ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները: Նա նախ շեշտեց, որ բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ: «Նույն մեխանիզմն ենք որոշել դնել նաև 14-րդ միջոցառման մեջ: Սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն` բարձր առաջադիմությամբ ուսանողները, գերազանցիկները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան:  Սակայն մենք ծրագիր ունենք նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից: Նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմությամբ են սովորում, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»,-ասաց Սարգսյանը:
13:16 - 20 ապրիլի, 2020
Նաիրի Սարգսյանը խոստացավ վարչապետին փոխանցել «Սպայկա» ընկերության աշխատակիցների բողոքն ու ակնկալիքները |armenpress.am|

Նաիրի Սարգսյանը խոստացավ վարչապետին փոխանցել «Սպայկա» ընկերության աշխատակիցների բողոքն ու ակնկալիքները |armenpress.am|

armenpress.am: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Սպայկա» ընկերության աշխատակիցներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը բացառություն չի կարող լինել: «Եթե կա այլ բան, որ ակնկալում եք վարչապետից, ես պատրաստ եմ փոխանցել»,- ասաց Նաիրի Սահակյանը:«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց համար առաջնային խնդիր է, որպեսզի իրավական բոլոր պահանջներին համապատասխան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումը րոպե առաջ չեղյալ հայտարարվի: «Միգուցե, ես իրավաբանորեն ճիշտ չարտահայտվեմ, բայց մենք  ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով: Եվ մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որպեսզի պարոն Ղազարյանը կալանքից ազատվի: Մենք ոչ մեկի չենք հավատում, մենք իրեն ենք հավատում և խնդրում ենք՝ իր անձնական երաշխիքով դատարանը թող չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Մենք միջամտություն չենք ուզում, նոր Հայաստանում կառավարության կողմից չի էլ կարող լինել միջամտություն դատական իշխանության գործերին, մենք դա չենք պահանջում»,- ասաց Բաղդասարյանը: ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հարցրեց՝ չե՞ն կարծում, որ վարչապետի կողմից նման միջնորդությունը կհանդիսանա ազդեցություն քրեական գործի վրա, ինչին ի պատասխան «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, ի՞նչ տարբերություն՝ այդ միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ն, թե՞ վարչապետը, եթե դատական իշխանության վրա ազդեցություն չկա: Մենք ընդամենը ուզում ենք, որ Դավիթ Ղազարյանը օրենքի շրջանակներում, առանց որևէ ազդեցության հետաքննության վրա, մեկ րոպե առաջ ազատ արձակվի: Մենք ուզում ենք մեկ րոպե առաջ անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակել»: Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ ինքը փոխանցեց վարչապետի տեսակետը, որ նա չի կարող միջամտել որևէ քրեական գործի ընթացքին, և այս գործը բացառություն չէ: «Ես ձեր  պահանջը բառացի կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Սարգսյանը:Կարեն Բաղդասարյանն էլ ի պատասխան նշեց, որ իրենց կարծիքով այն, ինչ իրենք ցանկանում են, իրականանալի է: «Մենք փոխանցեցինք մեր ուզածը և կսպասենք պատասխանի»,- նշեց նա:
10:40 - 08 ապրիլի, 2019
Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար |lragir.am|

Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար |lragir.am|

Կառավարության առաջ բողոքի ակցիա անող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակցիներին կառավարությունում ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Ներկայացրեցինք մեր բոլոր առարկությունները, խոստացավ քննակումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա հարկ եղած դեպքում հարցը կզեկուցի նաև վարչապետին, և պայմանավորվեցինք, որ մինչև երկուշաբթի օրը մեզ տեղյակ կպահի կայացրած որոշումների մասին»,- հանդիպումից հետո լրագրողներին ասացին Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գևորգյանը: Նրանք ասացին, որ իրենց առաջարկն է, որ պետական տուրքը չբարձրանա: «Մեզ համար խելամիտը այսօր գործող պետական տուրքն է: Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած ամենափոքրից մինչև ամենամեծը: Բայց մենք կողմնակից չենք, որ նման թանկացում լինի, որովհետև դա կբերի կոլապսի»,- ասացին նրանք: Նշենք, որ օրենսդրական փոփոխություններով գրավատների համար պետական տուրքը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն տարեկան սահմանվելու է 6 մլն դրամ, այսինքն՝ 6000 տոկոսով թանկացում է լինելու: Իսկ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն սահմանվելու է 3 մլն դրամ: lragir.am
10:26 - 14 մարտի, 2019