armenpress.am: Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ), ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները:
Նա նախ շեշտեց, որ բոլոր միջոցառումների մեջ կառավարությունը ցանկանում է դնել մոտիվացիոն մեխանիզմներ:
«Նույն մեխանիզմն ենք որոշել դնել նաև 14-րդ միջոցառման մեջ: Սրանով խրախուսում ենք լավ սովորելը, այսինքն` բարձր առաջադիմությամբ ուսանողները, գերազանցիկները պետք է վարձի պատճառով համալսարանից դուրս չմնան: Սակայն մենք ծրագիր ունենք նաև բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից և բուհի կարգավիճակից: Նախնական քննարկման արդյունքում 80 և ավելի ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, որոնք ավելի ցածր առաջադիմությամբ են սովորում, տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»,-ասաց Սարգսյանը:
comment.count (0)