armtimes.com: Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում ՀՀ կառավարությունը ծախսել է արդեն 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
«Աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաեւ տուժած ոլորտներում վարձու աշխատողներին՝ ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն»,- նշեց վարչապետի օգնականը։
Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 70 հազար ընտանիքներ, որտեղ կան անչափահաս երեխաներ, իսկ ծնողներն աշխատանք չունեն, աջակցություն են ստացել։
«13-րդ միջոցառմամբ էլ նպաստառու ընտանիքներին տրամադրվելու է շուրջ 1.2 մլրդ դրամի աջակցություն, որը կվերաբերի շուրջ 85 հազար ընտանիքների, որտեղ բնակվում են ավելի քան 300 հազար քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։
comment.count (0)